Բասկետբոլի կանանց Մ20 տարեկանների ընտրանին հաղթանակով մեկնարկեց ԵԱ-ում

Armenpress 10:50, 10 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի կանանց Մ20 տարեկանների հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում  է Հայաստանի բասկետբոլի  ֆեդերացիան:            Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 49-46 հաշվով հաղթեց Վրաստանի հավաքականին: Սա հավաքականի պատմության մեջ առաջին հաղթանակն էր B դիվիզիոնում: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Անի Մկրտչյանն էր՝ վաստակած 14 միավորով: Նա նաև 15 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և իրականացրեց 3 արդյունավետ փոխանցում: Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 11-ին` մրցելով Իսրայելի հետ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am