Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հնդկաստանը դեռ պետք է պաշտոնապես առաջարկ ստանա հայկական կողմից «Պարսից ծոց – Սև ծով» միջանցքի մասին. դեսպան Կ.Դ. Դեվալ

Հնդկաստանը դեռ պետք է պաշտոնապես առաջարկ ստանա հայկական կողմից 
«Պարսից ծոց – Սև ծով» միջանցքի մասին. դեսպան Կ.Դ. Դեվալ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Դելին բարձր է գնահատում Հնդկաստանի հետ տրանսպորտային և տնտեսական ուղիղ կապ ունենալու Հայաստանի մեծ հետաքրքրությունը և ցանկանում է, որ Հայաստանը ուղղակիորեն կապվի Հնդկաստանի հետ ցանկացած հնարավոր եղանակով կամ ճանապարհով: Այդ մասին Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կիշան Դան Դեվալը՝ ներկայացնելով իր մեկնաբանությունը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) և Իրանի նախաձեռնած «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի մասին:

Դեսպանի խոսքով՝ Իրանի Չաբահար նավահանգիստը, որը գտնվում է Արաբական ծովի ափին, զարգացվել է հնդկական ներդրումներով, և Հնդկաստանը կցանկանար, որ Հայաստանը օգտագործի Չաբահարի նավահանգիստը ի շահս երկու երկրների:

«Ինչ վերաբերում է «Պարսից ծոց – Սև ծով» միջանցքին՝ այս հարցի կապակցությամբ մենք դեռ պետք է պաշտոնապես առաջարկ ստանանք հայկական կողմից, բայց բանակցություններ արդեն կան: Ինչպես գիտեք՝ մենք զարգացրել ենք Չաբահար նավահանգիստը Իրանում, և հնդկական ներդրումների առկայությամբ Չաբահար նավահանգիստը կարող է շատ արժեքավոր ակտիվ լինել Հայաստանի ապրանքները տարանցելու համար, որոնք կարող են տեղափոխվել Իրանի տարածքով Հայաստան և շարունակել ճանապարհը դեպի Սև ծով: Այդ առումով մենք դրական ենք տրամադրված և կքննարկենք այս հարցը հայկական կողմի հետ», - ասել է դեսպան Դեվալը:

«Պարսից ծոց – Սև ծովը» միջազգային խոշոր նախագիծ է, որի նպատակը Պարսից ծոցի և Սև ծովի նավահանգիստները տնտեսապես իրար կապելն է: Իրանն այս գաղափարը առաջ է քաշել դեռևս 2016 թվականին: Հայաստանի Հանրապետությունից և Իրանի Իսլամական Հանրապետությունից բացի՝ նախագծին մասնակցում են Վրաստանը, Հունաստանը և Բուլղարիան: Սակայն նախագծին կարող են միանալ դեպի Պարսից և Օմանի ծոցեր և դեպի Սև ծով ելք ունեցող այլ երկրներ, այդ թվում Արևելքի ամենախոշոր տնտեսություններից մեկը՝ Հնդկաստանը՝ էապես ընդլայնելով Ասիայի և Եվրոպայի միջև առևտրի զարգացմանը նպաստող միջանցքի աշխարհագրությունը: ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին 2022 թ. հունվարին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել էր, որ այնպիսի ծրագրերի միջոցով, ինչպիսին «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքն է, Հնդկական օվկիանոսի և Պարսից ծոցի ավազանի հսկայական բնակչությունը հարմար երթուղի է ձեռք բերում բեռները դեպի Սև ծով և Եվրոպա փոխադրելու համար

 

Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալի հետ հարցազրույցի 2-րդ մասը կհրապարակվի «Արմենպրես»-ում քիչ անց:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am