Հասարակական

Սարքավորումները չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման. կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

1 րոպեի ընթերցում

Սարքավորումները չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման. կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով կասեցվել է «Արա-Արեգ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Գեղարքունիքի մարզ, գ. Լճաշեն):

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից, որոշման հիմքը Տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են:

Մասնավորապես՝ այդ արտադրամասում արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր և նորոգ վիճակում չեն եղել (մետաղական հատվածները ժանգոտ են, պատերը և առաստաղը վերանորոգման կարիք ունեն), ապահովված չեն եղել բնական օդափոխության պայմաններով և արհեստական օդափոխության համակարգերով, սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման, փաթեթավորման գործընթացները չեն կատարվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում՝ ապահովելով փաթեթավորման ամբողջականությունն ու մաքրությունը:

Նշված խախտումների վերացման համար Տեսչական մարմինը սահմանել է ժամկետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում