«Ալաշկերտ»-ը հաղթանակով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման խաղում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երեւանի «Ալաշկերտ»ճը հաղթանակով մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանս»-ին։
Երևանյան ակումբը մրցակցի նկատմամբ առավելության հասավ 1-0 հաշվով։
Հանդիպման միակ գոլը 25-րդ րոպեին հեղինակել է Արտակ Եդիգարյանը։
Թիմերի պատասխան խաղը կկայանա հուլիսի 14-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22։00-ին։