Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը տուգանք է կիրառել «Հուսաբեր» ընկերության նկատմամբ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը տուգանք է կիրառել «Հուսաբեր» 
ընկերության նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշել է «Հուսաբեր» ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով։ «Արմենպրես»-ին տեղեկացրին այս մասին տեղեկացրին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից։

«Այսօր, հուլիսի 7-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի նիստի վերսկսման օր սահմանելու և «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 16 վարչական վարույթի եզրափակիչ փուլ) վերաբերյալ հարցերը:

Նիստի օրակարգի հաստատումից հետո նշվեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս Հեռարձակողի գործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրել է տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ՀՈՒՍԱԲԵՐ» Ընկերության «Երկիր մեդիա» տեսալսողական ծրագրի կողմից Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով և Հանձնաժողովի՝ 2021 թվականի հուլիսի 1-ի «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 109-Ա որոշումով ամրագրված՝ արգելված ժամանակահատվածում «Կոռուպցիա 2. Հատուցում» ֆիլմի ընթացքում համամարդկային արժեքների նսեմացման և վարկաբեկման կադրեր, ինչպես նաև գռեհկաբանություն և հայհոյախոսություն պարունակող տեսալսողական հաղորդման հեռարձակման սահմանափակումների խախտման փաստեր։

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում Ընկերությունն իր ներկայացրած գրավոր պարզաբանման ժամանակ նշել է, որ արձանագրության մեջ նշված խախտումները, այն է՝ հայհոյանք, հնչել են «Երկիր մեդիա» տեսալսողական ծրագրի ուղիղ հեռարձակում իրականացնելու ժամանակ։ Տեղում աշխատող լրագրողն օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել կանխել, կամ առավել ևս զգուշացնել իրավախախտման հեղինակին, արարքի անթույլատրելիության մասին։ Միաժամանակ նշելով, որ հայցում է Հանձնաժողովի ներողամտությունն իրենց կամքից անկախ նշված դիպվածի համար։  

Նշենք, որ «Երկիր մեդիա» տեսալսողական ծրագրով ցուցադրվել է նաև ռեժիսոր Գոռ Վարդանյանի «Կոռուպցիա 2. Հատուցում» ֆիլմը պարունակում է համամարդկային արժեքների նսեմացման և վարկաբեկման կադրեր, մասնավորապես՝ ծաղր Հայ Առաքելական եկեղեցու և քրիստոնեական հավատքի  խորհրդանիշ խաչի, Հիսուսի կերպարի նկատմամբ։

Հանձնաժողովը, ուսումնասիրելով վարչական վարույթի նյութերը, վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստերը՝ արձանագրում է, որ Հեռարձակողի «Երկիր մեդիա» տեսալսողական ծրագրի կողմից «բողոքի ակցիաները Երևանում և մարզերում շարունակվում են» խորագրով ուղիղ միացումը պարունակում է հայհոյախոսություն, իսկ «Կոռուպցիա 2. Հատուցում» ֆիլմի մեջ առկա է համամարդկային արժեքների նսեմացման և վարկաբեկման կադրեր:

Այսպիսով, Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է Հեռարձակողի կողմից իրականացված իրավախախտում, որը  համապատասխանում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի մի շարք դրույթներին և Հանձնաժողովի «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանելու մասին»  թիվ 109-Ա որոշման Հավելվածի կետերին, որոնք հիմք ընդունելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՀՈՒՍԱԲԵՐ» Ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ օրակարգային հաջորդ հարցով Հանձնաժողովը որոշել է Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի նիստի վերսկսման օր սահմանել 2022 թվականի հուլիսի 15-ը (ժամը 12։00), որի ընթացքում վարկանիշային քվեարկությամբ կկատարվի մրցույթում հաղթող մասնակցի ընտրությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]