Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նախատեսվում է բացառել անչափահասների, կերակրող մայրերի նկատմամբ պատժախուցը որպես տույժի միջոց կիրառելը

Նախատեսվում է բացառել անչափահասների, կերակրող մայրերի նկատմամբ 
պատժախուցը որպես տույժի միջոց կիրառելը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործադիրը ՀՀ ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց  Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որով մասնավորապես նախատեսվում է  բացառել անչափահասների, ինչպես նաև կերակրող մայրերի նկատմամբ պատժախուցը որպես տույժի միջոց կիրառելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը:

«Առաջարկվում է Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին օրենքում հստակեցնել կալանավորված անձանց հոգեբանական և հոգեթերապևտիկ աջակցություն ունենալու իրավունքը: Վերացվում է ինքնավնասման համար կարգապահական տույժ կիրառելու իրավական հնարավորությունը, բացառվում է անչափահասների, ինչպես նաև կերակրող մայրերի նկատմամբ պատժախուցը որպես տույժի միջոց կիրառելու հնարավորությունը»,-ասաց Թումանյանցը:

Փոխնախարարի խոսքով՝ այս փոփոխությունները թույլ կտան գործնականում առավել արդյունավետ կերպով ապահովել կալանավորված անձանց  հոգեկան առողջության իրավունքի պաշտպանությունը, այդ թվում չպիտակավորել ինքնավնասման հակում ունեցող անձանց՝ խստորեն պատժելու փոխարեն շեշտը դնելով ինքնավնասման հակում ունեցող անչափահաս, ինչպես նաև  կերակրող մայր կալանավորված անձանց հետ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման վրա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]