Քաղաքականություն

Վահե Հակոբյանը չի պատրաստվում վայր դնել մանդատը. պատգամավորը հերքում է շրջանառվող տեղեկատվությունը

1 րոպեի ընթերցում

Վահե Հակոբյանը չի պատրաստվում վայր դնել մանդատը. պատգամավորը հերքում է շրջանառվող տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը հերքում է շրջանառվող տեղեկատվությունը, թե պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով մամուլում տեղ գտած տեղեկությանը, Հակոբյանն ասաց. «Այդպիսի բան չկա»:

ՀՀ ազգային ժողովը հուլիսի 1-ին դադարեցրել էր Վահե Հակոբյանի լիազորությունները՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն իր այս նախաձեռնությունը հիմնավորել էր Հակոբյանի բացակայություններով, խորհրդարանական աշխատանքներին չմասնակցելով: Նույն հիմքով ԱԺ-ն նաև հետ էր կանչել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում