Հասարակական

Սեդա Սաֆարյանն առաջադրվեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Սեդա Սաֆարյանն առաջադրվեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հունիսի 30-ի նիստում Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրեց փաստաբան Սեդա Սաֆարյանի թեկնածությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը նիստի ընթացքում ներկայացնելով որոշման նախագիծը, նշեց, որ մայիսի 31-ին ՍԴ նախագահից գրություն է ստացվել վարչապետի աշխատակազմ, համաձայն որի` ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերի 10-ին:

Իր խոսքում Սեդա Սաֆարյանն ասաց.

«Կարծում եմ, որ իմ անմիջական մասնակցությունը սահմանադրական արդարադատության իրականացմանը կստացվի, և դուք չեք զղջա՝ ինձ այդ բարձր պաշտոնի թեկնածու առաջադրելու համար»։

ՍԴ դատավորին կընտրի Ազգային ժողովը՝ փակ-գաղտնի քվեարկությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում