Ֆանարջյան փողոցում արկ է հայտնաբերվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆանարջյան փողոցի թիվ 48/1 հասցեի մոտակայքում հայտնաբերվել է կորոզիայի ենթարկված 125 մմ տրամաչափի արկ՝ առանց պայթուցիչի: «Արմենպրես»-ին արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը:
Արկը ինժեներասակրավորականխմբի կողմից տեղափոխվել է N զորավարժարան՝ հետագա ոչնչացման նպատակով։