Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Մայիսին արձանագրվել է 673 հազար 224 վճարովի աշխատատեղ. Վարչապետ

Մայիսին արձանագրվել է 673 հազար 224 վճարովի աշխատատեղ. Վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականի մայիս ամսվա ընթացքում  Հայաստանում արձանագրվել է 673 հազար 224 վճարովի աշխատատեղ, ինչը բոլոր ժամանակների պատմական  ռեկորդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստին հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ հաշվառվում են միայն այն աշխատատեղերը, որոնց համար վճարվել է աշխատավարձ և եկամտային հարկ:

«2022 թվականի մայիսին 2021 թվականի համեմատ  մեր աշխատատեղերը ավել են 38 հազար 273-ով, կամ 6 տոկոսով, 2019 թվականի մայիսի համեմատ ավել են 72 հազար 359-ով, կամ 12 տոկոսով, 2018 թվականի մայիսի նկատմամբ՝ 125 հազար 235 աշխատատեղով: Այսինքն՝ 2018 թվականից ի վեր Հայաստանում ի հայտ է եկել ավելի քան 125 հազար աշխատատեղ»,- ասաց նա:

Անդրադառնալով աշխատավարձի ֆոնդին՝ Փաշինյանն ասաց, որ մայիսին այդ ֆոնդը կազմել է 160 միլիարդ 56 միլիոն դրամ, որը նախորդ տարվա մայիսի նկատմամբ ավել է 4 միլիարդ 531 դրամով, իսկ 2018 թվականի մայիսի նկատմամբ՝ 63 միլիարդ 369 դրամով: «Այսինքն՝ աշխատավարձային ֆոնդը 2018 թվականից ի վեր 65 տոկոսով ավելացել է»,- նշեց Վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եկամտային հարկի ընդհանուր գումարը մայիս ամսին կազմել է 32 միլիարդ 741 միլիոն դրամ,  որը 2021 թվականի մայիսի նկատմամբ ավել է 3 միլիարդ 811 միլիոն դրամով, իսկ 2018 թվականի մայիսի նկատմամբ ավել է 8 միլիարդ 578 միլիոն դրամով:

«2022 թվականի մայիսին միջին աշխատողի հաշով աշխատավարձը կազմել է 237 հազար 845 դրամ, որը 2021 թվականի մայիսի նկատմամբ ավել է 25 հազար 592 դրամով կամ 12 տոկոսով: 2019 թվականի նկատմամբ ավել է 50 հազար 667 դրամով կամ 27 տոկոսով, իսկ 2018 թվականի համեմատ՝ 61 հազար 306 դրամով կամ 34.7 տոկոսով»,- ասաց Վարչապետ Փաշինյանը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]