Հասարակական

Դատախազությունը Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունն ուղարկել է Քննչական կոմիտե

1 րոպեի ընթերցում

Դատախազությունը Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունն ուղարկել է Քննչական կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դատախազությունն արձագանքել է հունիսի 20-ին մամուլի ասուլիսի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրությանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ դատախազությունն այդ ձայնագրությունը վեր է հանել և դրանում առկա՝ քրեական գործով Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման գործընթացում առերևույթ ապօրինի միջամտության հնարավոր հանգամանքները ստուգելու նպատակով ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե։

«Հանձնարարվել է նաև ապահովել ստուգվող դրվագին առնչվող բոլոր հանգամանքների պատշաճ հրապարակայնություն»,- գրել է Աբրահամյանը։

Հունիսի 20-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի (լիազորությունները կասեցված են) կողմից հրապարակվել է ձայնագրություն, որում, ենթադրաբար, լսվում է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի ձայնը, ով հորդորում է Վարդազարյանին հրաժարական տալ հանգիստ կյանքի դիմաց։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում