Հասարակական

Կառավարությունը ԿԳՄՍ-ի հաստատված բյուջեն կավելացնի 338 միլիոն 100 հազար դրամով

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը ԿԳՄՍ-ի հաստատված բյուջեն կավելացնի 338 միլիոն 100 հազար դրամով

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի հաստատված բյուջեն կավելացնի 338 միլիոն 100 հազար դրամով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ասաց, որ կառավարության որոշման նախագիծը բխում է Հայաստանի ֆեդերացիաների 2022 թվականի օրացուցային պլանով նախատեսված աշխարհի և Եվրոպայի առաջնություններին և «Փարիզ-2024» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու և վարկանիշային մրցաշարերին մասնակցելու նպատակով օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին,Օլիմպիական խաղերի, աշխարհի առաջնությունների 4-8-րդ տեղերը զբաղեցրած մարզիկներին, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին (մերսող) սպորտային նպաստ հատկացնելու անհրաժեշտությունից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սպորտը կարևոր է բոլոր առումներով:

«Ցավոք, սպորտի ներկայացուցիչներին աջակցության համակարգը ինստիտուցիոնալ չի եղել: Դրանք եղել են հատվածական, շատ դեպքերում հայեցողական, և մենք որոշել ենք համակարգը դարձնել ինստիտուցիոնալ»,- ասաց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում