Միջազգային

Մոսկվայում պատմել են Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի գագաթնաժողովի նախապատրաստման մասին

2 րոպեի ընթերցում

Մոսկվայում պատմել են Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի գագաթնաժողովի նախապատրաստման մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի գագաթնաժողովը, որը նվիրված Է սիրիական կարգավորմանը, կարող Է անցկացվել օգոստոսի վերջին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել Է Սիրիայի խնդրով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը: Սակայն դիվանագետը չի բացառել նաեւ հանդիպման հետաձգումն ավելի ուշ ժամկետ: «Եթե այն (գագաթնաժողովը) հաջողվի անցկացնել մինչեւ օգոստոսի վերջը, դա մի բան Է:

Որքան հասկանում եմ… առկա Է ավելի ուշ ժամկետ՝ այս տարվա վերջ, տեղափոխելու հետ կապված տարբերակ: Հատկապես գագաթնաժողովի»,-ճշտել Է Ալեքսանդր Լավրենտեւը: Իրանի ԱԳ նախարարի օգնական Ալի Ասղար Հաջին ավելի վաղ տեղեկացրել Է, որ երկրի համաճարակաբանական իրադրությունը թույլ Է տալիս կազմակերպել գագաթնաժողովը:

Երեք պետությունների ղեկավարների անմիջակա հանդիպումը, որը պլանավորվում Է անցկացնել Իրանում, հետաձգվել Է կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով, նշում Է գործակալությունը: Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների՝ սիրիական կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլն անցկացվել Է հունիսի 15-16-ը Ղազախստանում: Ավելի վաղ Sputnik ռադիոն հաղորդել Է, թե ինչպիսի մեթոդներ Է պլանավորում օգտագործել Ռուսաստանը Սիրիայի իրադրության կարգավորման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում