Հասարակական

«Քարֆուր» սուպերմարկետներում հայտնաբերվել և ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք

1 րոպեի ընթերցում

«Քարֆուր» սուպերմարկետներում հայտնաբերվել և ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները մայրաքաղաքի Վերին Անտառային 131 և Փավստոս Բուզանդ 45 հասցեներում գործող «Քարֆուր» սուպերմարկետներում իրականացված վերահսկողական միջոցառումների՝ դիտարկման, ընթացքում հայտնաբերել են պիտանիության ժամկետն անցած սննդամթերք:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՍԱՏՄ-ից, ժամկետանց են եղել հետևյալ մթերքները. դոնաթ (6 հատ), կարմիր պղպեղ Մառանիկ (2 հատ), հոլանդական սոուս «Քարֆուր» (9 հատ), կաթնաշոռային արտադրանք «Դանիսիմո» (4 հատ), բիոյոգուրտ «Ակտիվիա» սև սալոր (3 հատ), պանիր «Բրի Պրեզիդենտ» (1 հատ), մայոնեզ «Միստր Ռիկկո» (10 հատ), կետչուպ «Կալվե Օստրի Բրազիլսկի» (7 հատ), կետչուպ «Կալվե Բավարսկի» (1 հատ), կետչուպ «Կալվե Տոմատնի» (4 հատ), պանչետա «Բիելլա» հում ապխտած երշիկ (4 հատ):

Հայտնաբերված ժամկետանց սննդամթերքի իրացումը կասեցվել է և տեղում ոչնչացվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում