Քաղաքականություն

Հայ-կատարական հարաբերութունները ամուր և աճող են. կատարական օրաթերթերն անդրադարձել են վարչապետի այցին

1 րոպեի ընթերցում

Հայ-կատարական հարաբերութունները ամուր և աճող են. կատարական օրաթերթերն  անդրադարձել են վարչապետի այցին

ԴՈՀԱ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կատարական երկու «al-watan» և «al-sharq» օրաթերթերը տեսակետ բաժիններում հոդվածներ են հրապարակել համապատասխանաբար «Աճող հարաբերություններ» և «Կատար և Հայաստան․․․ Գործընկերություն հանուն խաղաղության» վերնագրերով, որոնք վերաբերվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կատար կատարած պաշտոնական այցին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոդվածների բովանդակությունը նմանատիպ է. դրանցում ամփոփված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Դոհա կատարած այցը և մի շարք հանդիպումները, ստորագրված համաձայնագրերը և հուշագրերը։

«al-watan»-ը գրել է, որ հայ-կատարական հարաբերությունները ամուր և աճող են, որոնք հիմնված են հարգանքի, ընդհանուր շահերի և ամուր ցանկության վրա՝ զարգացնելու երկկողմ համագործակցությունը, որի ապացույցն էին տարբեր ոլորտներին առնչվող ստորագրված հուշագրերն ու համաձայնագրերը։

«Կատարի Պետությունը ձգտում է ամուր միջազգային հարաբերություններ հաստատել և դիվերսիֆիկացնել իր գործընկերներին՝ ընդհանուր շահերի փոխանակման, խաղաղության հաստատման և կայուն զարգացման շրջանակներում, նշել է «al-sharq»-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում