Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երկկողմ հանդիպումներ, ցուցահանադեսի բացում․վարչապետի պաշտոնական այցը Կատար շարունակվում է

Երկկողմ հանդիպումներ, ցուցահանադեսի բացում․վարչապետի պաշտոնական այցը 
Կատար շարունակվում է

ԴՈՀԱ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության երկօրյա պաշտոնական այցը Կատարի Պետություն շարունակվում է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այցի երկրորդ օրը ևս մի շարք հանդիպումներ են նախատեսված։

Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Կատարի գործարար խորհրդի անդամների հետ, ապա կմեկնի Կատարի Հայր էմիրի՝ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի դիվան։

Այդ ընթացքում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կհանդիպի Կատարի հանրային առողջապահության նախարար Հանան բինթ Մուհամմադ Ալ-Քուարիի հետ, իսկ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Վահրամ Դումանյանը՝ Կատարի բարձրագույն կրթության նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ-Զաբր Ալ-Նուեյմիի հետ։

Վարչապետը կայցելի նաև Կատարի ազգային գրադարան, որտեղ տեղի կունենա «Արաբերեն հաղորդագրություններ Հայաստանից. ժառանգություն՝ մշակութային երկխոսության համար» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման արարողությունը։

Երկրի ղեկավարը կշրջի ազգային, ապա նաև «Ժառանգություն» գրադարաններում, կհանդիպի գրադարանի նախագահ պետական նախարար Համադ բին Աբդուլազիզ Ալ-Քավարիի հետ։ Այստեղից վարչապետը կմեկնի Կատարի ազգային թանգարան, կշրջի ու կծանոթանա կատարական մշակույթին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]