ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանավորման միջնորդություն է ներկայացվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է պաշտպան Վահե Եփրիկյանը։
Փաստաբանը նշել է, որ Բագրատ Եսայանը մեղադրվում է ՀՀ քր. օրենսգրքի 38-225-րդ (զանգվածային անկարգություններ կազմակերպելուն հանցակցության) հոդվածի 2-րդ մասով և 164-րդ հոդվածի (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 1-ին մասով։
«Վերջինս ներկա պահին ձերբակալված է ու իր նկատմամբ հավանաբար այսօր ներկայացվելու է կալանքի միջնորդություն»,- գրել է Եփրիկյանը։