Սպորտ

Գեղասահորդ Թինա Կարապետյանն ավարտում է կարիերան

1 րոպեի ընթերցում

Գեղասահորդ Թինա Կարապետյանն ավարտում է կարիերան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Թինա Կարապետյանն ավարտում է կարիերան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Կարապետյանը գրել է սոցցանցերի իր էջերում: «20 տարի լինելով սպորտում՝ որոշում եմ կայացրել ավարտել կարիերաս: Սառույցն իմ տունն էր, այն պահից ինչ հիշում եմ ինձ: Գեղասահքն ինձ շատ հնարավորություններ է ընձեռել և պատիվ եմ ունեցել Հայաստանը ներկայացնել և լինել օլիմպիական մարզիկ»,-գրել է Կարապետյանը:

Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը Հայաստանը ներկայացրեց Պեկինի ձմեռային խաղերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում