Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՀՀ-ն շարունակում է հավատալ, որ ՌԴ խաղաղապահները ի վիճակի են վերականգնել եռակողմ հայտարարությամբ ԼՂ-ում հաստատված ստատուս քվոն. Միրզոյան

ՀՀ-ն շարունակում է հավատալ, որ ՌԴ խաղաղապահները ի վիճակի են վերականգնել 
եռակողմ հայտարարությամբ ԼՂ-ում  հաստատված ստատուս քվոն. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը ի վիճակի է վերականգնել 2020 թ. եռակողմ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում հաստատված ստատուս քվոն` 2022 թ. մարտի 23-ի դրությամբ եղած իրավիճակը, որը խախտվել է Ասկերանի Փառուխ գյուղ ադրբեջանական զինուժի ներխուժմամբ։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այդ մասին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` շեշտելով, որ Ռուսաստանի Դաշնությունը առանցքային դերակատարում է ունեցել Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան կասեցնելու գործում։

«Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայումը` որպես սադրանքները կանխելու և Արցախի ժողովրդի անվտանգությունը ապահովելու գործոն, կոչված է պայմաններ ստեղծելու մեր տարածաշրջանում բնականոն կյանքի վերականգնման, կայունության և անվտանգության ապահովման համար», - հավելեց Հայաստանի արտգործնախարարը։

2022 թ. մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել էին Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: Ադրբեջանական ուժերի ռազմավարական նպատակը մոտակա Քարագլուխ գյուղի գերիշխող բարձունքը գրավելն էր, սակայն Արցախի Պաշտպանության բանակի կատաղի դիմադրության և ռուս խաղաղապահների գործադրած ջանքերի շնորհիվ հաջողվեց կանգնեցնել ադրբեջանական զորքերի առաջխաղացումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am