Գոռ Ասրյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից
1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գոռ Ասրյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Գոռ Ասրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։