Միջազգային

Ռուսաստանցիների քառորդ մասն այն կարծիքին Է, որ իրենց եկամուտների բարձրացում Է սպասվում առաջիկա տարում

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանցիների քառորդ մասն այն կարծիքին Է, որ իրենց եկամուտների բարձրացում Է սպասվում առաջիկա տարում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցիների քառորդ մասը (26 տոկոսը) վստահ Է, որ առաջիկա տարվա ընթացքում իրենք հիմքեր կունենան հուսալու, թե իրենց նյութական վիճակը կբարելավվի. 18-30 տարեկան երիտասարդների շրջանում նման սպասումներ ունի հարցման մասնակիցների 42 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են «Հասարակական կարծիքի» ֆոնդի (ՀԿՖ) հարցման տվյալները, որոնք հրապարակվել են սոցիոլոգիական կենտրոնի պաշտոնական կայքում:

Իր հերթին համաքաղաքացիների 17 տոկոսն այն կարծիքին Է, որ առաջիկա տարում իրենց եկամուտն ավելի ցածր կլինի, քան այժմ. այդ իմաստով առավել վատատեսորեն են տրամադրված 46-60 տարեկան մասնակիցները (20 տոկոս), նշում են սոցիոլոգները: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ռուսաստանցիների ավելի քան մեկ երրորդը (37 տոկոսը) վստահ Է, թե առաջիկա տարում իրենց նյութական վիճակը գործնականում չի փոխվի, 60-ից բարձր տարիքի հարցվածների շրջանում այդ բաժինը կազմում Է 42 տոկոս:

ՀԿՖ-ի տվյալներով՝ յուրաքանչյուր չորրորդը դժվարանում Է գնահատել այդ ժամանակաշրջանում իր նյութական վիճակի հեռանկարները: Համառուսաստանյան հարցումը ՌԴ 53 տարածաշրջանների 104 բնակավայրերում անցկացվել Է 2022 թվականի մայիսի 27-29-ը 18-ից բարձր տարիքի 1500 քաղաքացիների շրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում