Հասարակական

Առողջապահության նախարարը կարևորեց ապահովագրության համակարգի ներդրումը 

2 րոպեի ընթերցում

Առողջապահության նախարարը կարևորեց ապահովագրության համակարգի ներդրումը 

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ թեև վերջին տարիներին առողջապահական ոլորտի բյուջեն շեշտակի աճել է, սակայն բյուջեի աստիճանական ավելացումը լուծում չէ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը՝ անդրադառնալով ՔՊ-ից Գևորգ Պապոյանի հարցին:

«Մենք տեսնում ենք մի քանի տարում առողջապահության բյուջեի շեշտակի աճ, ինչն անկյունաքարային է եղել, որ այս ճգնաժամային տարիների ընթացքում մենք չենք ունեցել մեր ծառայությունների ետընթաց, և, ընդհակառակը, մեր քաղաքացիների մոտ ավելի ու ավելի ամրապնդվել է պետական պատվերների շրջանակում ստացված ծառայությունների նկատմամբ վստահությունը, ինչը նաև ցույց է տալիս դիմելիության աճը»,- ասաց Ավանեսյանը:

Սակայն, ըստ Ավանեսյանի, առողջապահական համակարգը պետք է անցում կատարի կանխավճարային առողջապահական բյուջեի, այն է՝ առողջության ապահովագրության համակարգ ներդրվի:

«Ինչպես գիտեք, մեր ծրագրում ներառել ենք ապահովագրական համակարգի կոնցեպտի մշակումը, դրա անցկացումը և աստիճանական ներդրումը Հայաստանում: Սա շատ կարևոր է, և տարիներ ի վեր այս կարևորագույն բարեփոխման վրա աշխատել ենք, բայց, ցավոք, դեռ այն չի ներառվել»,- ընդգծեց Ավանեսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում