Հասարակական

Միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 7-ին

1 րոպեի ընթերցում

Միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 7-ին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 7-ին մեկնարկում են այս տարվա միասնական քննությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը:

Երևանում ու մարզերում գործելու է 14 քննական կենտրոն: Առաջին քննությունը կենսաբանությունից և աշխարհագրությունից է:

Կենսաբանություն հանձնելու համար հայտագրվել է 1635 դիմորդ (անցյալ տարի 1304-ն էին), իսկ աշխարհագրություն՝ 127 (2021-ին՝ 176):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում