Սպորտ

Ծանրորդ Սամվել Գասպարյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր դարձավ

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Սամվել Գասպարյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր դարձավ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 102 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 172 կգ, այնուհետ`176 կգ: Հրում վարժության ժամանակ հայ ծանրորդը երեք հաջող մոտեցում ունեցավ 208 կգ, 211 կգ և 214 կգ:

Երկամարտի 390 կգ արդյունքով Գասպարյանը երկրորդն է Եվրոպայում: Առաջին տեղում երկամարտի 392 կգ արդյունքով Բուլղարիան ներկայացնող Դեյվիդ Ֆիշերովն է:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ էր նվաճել Ռաֆիկ Հարությունյանը, իսկ Անդրանիկ Կարապետյանը դարձել էր պոկում վարժության արծաթե մեդալակիր,Տաթև Հակոբյանն էլ փոքր բրոնզե մեդալ է նվաճել: 96 կգ քաշում ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Արա Աղանյանը` փոխչեմպիոն:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում