Հասարակական

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած հրմշտոցի արդյունքում 5 մարդ բերման է ենթարկվել

1 րոպեի ընթերցում

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած հրմշտոցի արդյունքում 5 մարդ բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դիմադրության» շարժման անդամների և ոստիկանության միջև Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած հրմշտոցի արդյունքում 5 մարդ բերման է ենթարկվել:

«Արմենպրես»-ին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել խուլիգանություն կատարելու համար:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից էլ տեղեկացրին, որ մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերն արդեն իսկ գտնվում են ոստիկանության համապատասխան բաժնում՝ բերման ենթարկված անձանց իրավունքների իրացման խնդիրները վերհանելու և պաշտպանությունն ապահովելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում