Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

Հայտնի է դարձել, թե քանի ՏՏ մասնագետ է հեռացել Ռուսաստանից

Հայտնի է դարձել, թե քանի ՏՏ մասնագետ է հեռացել Ռուսաստանից

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդհանուր առմամբ, տարվա առաջին կիսամյակում Ռուսաստանը լքել են կամ կլքեն ՏՏ ոլորտի 40 հազար մասնագետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է gazeta.ru կայքը՝ վկայակոչելով ծրագրային ապահովման մշակողների ասոցիացիայի տվյալները։

«Պարզվեց, որ 162 ընկերություններում ռուս աշխատողների 30-40%-ը համաձայնել է տեղափոխվել, և նրանք արդեն սկսել են զանգվածաբար տեղափոխվել։ Մոտ 20-30%-ը մտածում է այդ ուղղությամբ, բայց նրանք դեռ համաձայնություն չեն տվել, իսկ մնացածը որոշել են մնալ»,- ասվում է հետազոտության մեջ։

Բոլոր նրանք, ովքեր հեռացել են, որոշել են հեռանալ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Փորձագետները նշում են, որ նրանց կեսը պետք է վերադառնա մինչև 2022 թվականի ավարտը։

Հեռացած ՏՏ մասնագետների մեծ մասն աշխատում է արտասահմանյան ընկերություններում, որոնք որոշել են փակել գրասենյակները Ռուսաստանում։

Բացի այդ, երկրից հեռանում են ռուսական ընկերությունների աշխատակիցները, որոնք աշխատել են զարգացած արտաքին շուկաներում, ովքեր կորցրել են հաճախորդներին և իրենց վաճառքի գրասենյակները տեղափոխել այլ երկրներ։ Միգրանտների թվում կան նաև ազատ աշխատողներ։

Մարտի վերջին Ռուսաստանի Էլեկտրոնային հաղորդակցությունների ասոցիացիայի (ՌԱԷԿ) ներկայացուցիչը հայտնել էր, որ ռազմական գործողության մեկնարկից հետո մեկ ամսում Ռուսաստանը լքել է 50-70 հազար ՏՏ մասնագետ, ապրիլին կարող է մեկնել ևս 70-100 հազարը։ Ապրիլի վերջին փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն ասել էր, որ Ռուսաստանից մեկնածները՝ ՏՏ ոլորտի մասնագետները, սկսել են վերադառնալ երկիր։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]