Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԵԱ-Երևան.Նարեկ Մանասյանը տեխնիկական հաղթանակ տոնեց մեկնարկում

ԵԱ-Երևան.Նարեկ Մանասյանը տեխնիկական հաղթանակ տոնեց մեկնարկում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ ՆարեկՄանասյանը հաղթանակով մեկնարկեց Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղոդրմամբ`Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգայինհամալիրում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային չորրորդ օրը 92 կգ քաշային կարգումհանդես եկող Նարեկ Մանասյանը տեխնիկական հաղթանակ տոնեց սլովակ  Դավիթ Միխալեկի նկատմամբ:

Մայիսի 26-ին կայացած մենամարտերում  Հայաստանի հավաքականի կազմում հաղթել էին  նաևՕլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) ,ԳուրգենՄադոյանը (67 կգ) և աշխարհի փոխչեմպիոն գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22-ին.այն կշարունակվի մինչև մայիսի 30-ը: Այս առաջնությանը մասնակցում են 39 երկրի 200-ից ավելի մարզիկներ: Նախնական մենամարտերը մեկնարկել են մայիսի 23-ին, իսկ մայիսի 27-ին կսկսվենկիսաեզրափակիչները: Եզրափակիչ մենամարտերը կկայանան մայիսի 30-ին: Երևանումառաջնության օրերին գործում է երկու ֆան գոտի, որոնցից մեկը քաղաքի կենտրոնում՝ Կարապիլճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար:

 

 

Լիլիաննա Խաչիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]