Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1968 թ. մայիսի 25-ին տեղի ունեցավ Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշարձանի բացումը:

-1857 թ. մայիսի 25-ին ծնվել է Սիրանույշը՝ դերասանուհի, հայ բեմի տաղանդավոր դեմքերից եւ հայ թատերական մշակույթի գագաթներից մեկը։ Հանդես է եկել Պոլսի, Թիֆլիսի, Բաքվի դերասանական խմբերի հետ, խաղացել շուրջ 300 դեր, որոնց գլուխգործոցը եղել է Համլետի դերը Շեքսպիրի նույնանուն ողբերգությունից։ 1912 թ. Հովհաննես Աբելյանի հետ հյուրախաղերով հանդես է եկել նաեւ Մոսկվայում եւ Պետերբուրգում (վախճ.՝ 1932 թ.):

-1910 թ. մայիսի 25-ին ծնվել է Խաչիկ Դաշտենցը՝ հայ գրող, արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ, բանասեր։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967): Բանասիրական գիտությունների թեկնածու։ Դաշտենց գրական անունը ստացել է հայրենի Դաշտադեմ գյուղի անունից։

-1951 թ. մայիսի 25-ին ծնվել է Վաչագան Սարգսյանը՝ գրող, թարգմանիչ, մանկավարժ, հրատարակիչ, խմբագիր, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր։

-1968 թ. մայիսի 25-ին ծնվել է Ռուբեն Վարդանյանը՝ ռուսաստանցի հայ գործարար:

 

Հետաքրքրական է

Թբիլիսի (հին հայկական անվանումը՝ Տփղիս, ռուսական եւ խորհրդային իրականության մեջ հայտնի է եղել որպես Թիֆլիս)՝ Վրաստանի մայրաքաղաքը, ինչպես նաեւ պետության խոշորագույն քաղաքը։ Գտնվում է երկրի կենտրոնական հատվածում՝ Կուր գետի ափերին։ Համարվում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, որը հիմնադրվել է 5-րդ դարում՝ Վիրքի թագավոր Վախթանգ Գորգասալի կողմից։ Դարավերջին Վախթանգի որդին եւ իրավահաջորդը՝ Դաչի արքան, մայրաքաղաքը Մցխեթից տեղափոխում է Թբիլիսի։ Ռուսական տիրապետության տարիներին Թբիլիսին եղել է կովկասյան տարածաշրջանի քաղաքական եւ մշակութային կենտրոնը։ Դարեր շարունակ հայերը եղել են Թբիլիսիի քաղաքային կյանքի անբաժանելի մասը։ Մինչ օրս էլ Հավլաբար թաղամասը մեծ մասամբ բնակեցված է հայերով։ Խորհրդանշական է, որ 12-րդ դարից մինչեւ Հոկտեմբերյան հեղափոխությունն ընկած ժամանակահատվածում Թբիլիսիի 47 քաղաքապետներից 45-ը եղել են ազգությամբ հայեր։ Մինչեւ ԽՍՀՄ կազմավորման սկզբնական շրջանը հայերը կազմել են նաեւ Թբիլիսիի բնակչության մեծամասնությունը՝ թվապես գերազանցելով վրացիներին եւ մյուս էթնիկ խմբերին։ Գտնվելով Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում՝ պատմական տարբեր ժամանակահատվածներում Թբիլիսին դարձել է առեւտրային կարեւոր հանգույց։ Թբիլիսիի հազարամյա պատմությունն արտացոլված է ճարտարապետության մեջ։ Այն դասական, մերձավորարեւելյան, ռուսական եւ ժամանակակից ճարտարապետությունների համադրություն է։ Պատմականորեն Թբիլիսին եղել է տարբեր մշակութային, էթնիկական եւ կրոնական ծագում ունեցող անձանց գործունեության հարթակ։

Ա. Հ.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]