Հասարակական

Սպանություն Գյումրիում. ամուսինը դանակահարել է նախկին կնոջը 

2 րոպեի ընթերցում

Սպանություն Գյումրիում. ամուսինը դանակահարել է նախկին կնոջը 

ԳՅՈՒՄՐԻ,23 ՄԱՐՏԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 22-ին սպանություն է տեղի ունեցել Գյումրիում։ Ժամը 22.25 րոպեին շտապօգնության կայանից ոստիկանության Մուշ բաժին ահազանգ է ստացվել, որ Անի թաղամասի եկեղեցու մոտ դանակահարություն է տեղի ունեցել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Պարույր Սևակ փողոցի 8 ա շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել է կնոջ դի՝ որովայնի և ծնոտի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով։ Պարզել են, որ սպանվածը նշված հասցեի բնակիչ՝ 43-ամյա Սիրանույշ Մ-ն է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ որովայնի շրջանում եղել է 6, իսկ ծնոտի շրջանում՝ 1 կտրած-ծակած վնասվածք։ ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի բաժնից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ քրեական հետախուզության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, այդ թվում՝ տարածքում անցկացված հարցումների արդյունքում պարզվել է, որ կնոջը վնասվածքներ էր պատճառել նրա ամուսինը։ Տղամարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել Մուշի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է դանակ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է։

49-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին։

Դեպքի առթիվ սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Տղամարդը ձերբակալվել է: Հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, նախաքննությամբ պարզվում են։

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում