Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորել է Կատրին Կոլոննային

Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորել է Կատրին Կոլոննային

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր ֆրանսիացի գործընկերոջն ու հաջողություններ մաղթել։

«Ջերմորեն շնորհավորում եմ Կատրին Կոլոննային՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, և հաջողություն եմ մաղթում միջազգային ասպարեզում Ֆրանսիայի հզորացմանն ուղղված իր բարձր առաքելության մեջ։

Անհամբերությամբ սպասում եմ հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման ուղղված մեր առաջիկա համատեղ աշխատանքին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում գրել է Արարատ Միրզոյանը;

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]