Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս 2022

Վարդենիս համայնքում ծածկվել է վեց աղբավայր

Վարդենիս համայնքում ծածկվել է վեց աղբավայր

ԳԱՎԱՌ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում 2022 թվականի մայիս ամսին հողածածկվել է վեց աղբավայր, որոնցից 5-ն արդեն համարվում են փակված։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը, 2022 թվականի ապրիլի 30-ին հայտարարված համապետական շաբաթօրյակի, ինչպես նաեւ մայիս ամսին դրան հաջորդած երկու շաբաթօրյակների ընթացքում հաջողվել է կենցաղային աղբի թափոններից որոշակիորեն մաքրել շրջակա միջավայրը եւ հողածածկել Վարդենիսի, Կարճաղբյուրի, Վանեվանի, Տորֆավանի, Կախակնի եւ Արփունքի աղբավայրերը։ «Մայիս ամսվա ընթացքում մեր համայնքի բնակավայրերում եւս երկու շաբաթօրյակ է իրականացվել, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել աղբավայրերի հողածածկմանը, որոնք հանդիսանում էին շրջակա միջավայրը կենցաղային թափոններով աղտոտելու հիմնական օջախները։ Այստեղ մեծ դեր խաղացին վերջերս «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» աջակցությամբ ձեռք բերված բազմաֆունկցիոնալ տեխնիկական միջոցները։ Վերը նշված աղբավայրերից այսուհետ գործելու է միայն Վարդենիսի աղբավայրը, որտեղ յուրաքանչյուր երկու օրը մեկ իրականացվում են աղբածածկման աշխատանքներ մեր տեխնիկաների միջոցով։ Իսկ մեզ պատկանող բազմաֆունկցիոնալ աղբատարները համայնքի մյուս բնակավայրերից աղբը ժամանակին տեղափոխում են Վարդենիսի աղբավայր։ Առաջիկայում եւս կհայտարարենք շաբաթօրյակներ, որպեսզի մեր բնակավայրերը, դրանց հարող տարածքները լիովին մաքրենք կենցաղային թափոններից»,-ներկայացրեց Կարեն Մկրտչյանը։

Խոսրով    Խլղաթյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]