Հասարակական

Տեղի կունենա Արթուր Աբրահամի հիմնած զբոսայգու բացման հանդիսավոր արարողությունը 

1 րոպեի ընթերցում

Տեղի կունենա Արթուր Աբրահամի հիմնած զբոսայգու բացման հանդիսավոր արարողությունը 

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամն իր ծննդավայր Ներքին Չարբախում զբոսայգի է հիմնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ավելի քան մեկ տարի տևած զբոսայգու կառուցապատման աշխատանքներն ավարտվել են օրեր առաջ: Հունիսի 1-ին, ժամը 16:00 տեղի կունենա Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասի Սուրբ Խաչ եկեղեցու հարևանությամբ գտնվող այգու բացման հանդիսավոր արարողությունը՝ Արթուր Աբրահամի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի մասնակցությամբ:

Այդ օրը երեխաների համար նախատեսված խաղահրապարակով զբոսայգում սպասվում են տարատեսակ հաճելի անակնկալներ՝ մշակութային միջոցառում, մուլտհերոսների այցելություն, երեխաների ժամանցի կազմակերպում, պաղպաղակի հյուրասիրություն: Լիարժեք հանգստի համար տարածքն ապահովված է անհրաժեշտ պայմաններով. խաղահրապարակ-այգին կահավորված է նստարաններով, արտաքին լուսավորությամբ, առկա է անվճար մուտք դեպի համացանց Wi-Fi-ի միջոցով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում