Հասարակական

Բողոքի ակցիաների ընթացքում ժամը 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 48 անձ

1 րոպեի ընթերցում

Բողոքի ակցիաների ընթացքում ժամը 14:00-ի դրությամբ  բերման է  ենթարկվել 48 անձ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքում և հանրապետության ճանապարհներին անցկացվող քաղաքացիական ակցիաների շրջանակում, ժամը 14:00-ի դրությամբ կա 48 բերման ենթարկված:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Համացանցումտեղեկատվությունէ տարածվել,որոստիկանությունը բերմանէ ենթարկել նաևնախկինոստիկանապետՎալերիՕսիպյանին:Ոստիկանությունիցնշեցին,որառանձին անձանց բերման ենթարկելուվերաբերյալտեղեկատվությունչենտրամադրում:

Ընդդիմությունը մայիսի 6-ին շարունակել է քաղաքացիական անհնազանդության ակցիաները Երևանի տարբեր հատվածներում: Ընդդիմադիրները Ժամը 12:00-ին Ֆրանսիայի հրապարակից 4 տարբեր ուղղություններով երթեր են սկսել: Երթերի ընթացքում տարբեր հատվածներում ցուցարարները փողոցներ են փակել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում