Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԴԱՀԿ ծառայության իմիջն ակնհայտորեն բարելավվում է. Նիկոլ Փաշինյան

ԴԱՀԿ ծառայության իմիջն ակնհայտորեն բարելավվում է. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը  գործում է հանուն քաղաքացու, իրավունքի, օրենքի և արդարության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 5-ին հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 24-րդ տարելիցին ԴԱՀԿ այցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով` ԴԱՀԿ ծառայության իմիջն ակնհայտորեն բարելավվում է: «Սա պետության, օրինականության և մարդու, անհատների, կազմակերպությունների օրինական շահերի պաշտպանության շատ կարևոր գործիք է: 2021 թվականի կառավարության գործունեության հաշվետվության մեջ մենք ընդգծել ենք, որ 2021 թվականին ծառայության գործունեության արդյունքում պետական բյուջե 600 միլիոն դրամի մուտք է տեղի ունեցել: Սա նշանակում է, որ աշխատանքի արդյունավետությունը մեծացել է: Մենք խնդիր ենք դրել, որ այդ եկամուտների հատվածը պիտի գնալով ավելանա»,-ասաց վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով ծառայության աշխատակիցներին  կատարված աշխատանքի և ծառայության, ուսադիրները պատվով կրելու համար:

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն էլ ընդգծեց, որ  24 տարիների ընթացքում եզակի դեպք է, երբ պետության ղեկավարը պատվում և կարևորում է հարկադիր ծառայության աշխատանքը: «2021 թվականի տվյալներով նախորդ տարվա համեմատ կատարողականը 9 տոկոսից 11 տոկոս է դարձել: Սա նշանակում է, որ 10 միլիարդ դրամով ավելացել է գանձված գումարը»,-ասաց նա:

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանն էլ հայտնեց, որ  2018 թվականից ի վեր ծառայության համակարգում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել: «Ծառայությունը դարձել է ավելի բաց, թափանցիկ,  և հաշվետվողական: Նախորդ տարի ընթացք է տրվել շուրջ 2 միլիոն 600 հազար վարույթի, որը 2020 թվականի համեմատ կատարվել է շուրջ 1 միլիոնով : 2021 թվականին բռնագանձվել է 41 միլիարդ դրամ, որը 10 միլիարդով ավելի է 2020 թվականի  և 7 միլիարդով գերազանցել է 2019 թվականի ցուցանիշը»,-ասաց նա:

 Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվեցին մի շարք աշխատակիցներ: Ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները օրինակելի և բարեխիղճ կատարելու համար արդարադատության նախարարի համաձայնությամբ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով ծառայության մի շարք աշխատակիցների շնորհվեցին արտահերթ կոչումներ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]