Հասարակական

Ոստիկանները բերման ենթարկեցին Արսեն Բաբայանին

1 րոպեի ընթերցում

Ոստիկանները բերման ենթարկեցին Արսեն Բաբայանին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանները Բաղրամյան պողոտայից բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանին: Բաբայանը բերման ենթարկվեց փողոց փակելու փորձի ժամանակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Արսեն Բաբայանը նշեց, թե ոչինչ չի անում: Ոստիկանի խոսքով՝ բերման են ենթարկում՝ օրինական պահանջ չկատարելու համար:

«Արմենպրես»-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ Բաղրամյան պողոտա-Պռոշյան հատվածում ոստիկաններին հաջողվել է մասնակի վերականգնել երթևեկությունը:

Ընդդիմադիրները մայիսի 2-ին, առավոտյան ժամը 08:30-ից անհնազանդության ակցիաներ են սկսել. մայրաքաղաքի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակում:

Նախորդ օրը Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքով ընդդիմությունը հայտարարեց մայիսի 2-ից ժամը 08:30-ից հանրապետությունում մասշտաբային անհնազանդության բողոքի ակցիաներ իրականացնելու՝ փողոցներ, մայրուղիներ փակելու մասին: Ընդդիմությունը կոչ է արել նաև դասադուլ, գործադուլ իրականացնել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում