Սպորտ

Մխիթարյանն իր ցավակցությունն է հայտնել Մինո Ռայոլայի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանն իր ցավակցությունն է հայտնել Մինո Ռայոլայի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն իր ցավակցությունն է հայտնել ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլի մահվան կապակցությամբ:

«Կկարոտեմ քեզ, իմ գործակալ, իմ լավ ընկեր, իմ ընտանիք:Դու հավերժ կլինես մեզհետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 54 տարեկան հասակում մահացել է համաշխարհային ֆուտբոլի ամենաազդեցիկ գործակալներից մեկը` Մինո Ռայոլան:

Մինո Ռայոլան Հենրիխ Մխիթարյանի, Պոլ Պոգբայի, Էրլինգ Հալանդի, Զլատան Իբրահիմովիչի գործակալն էր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում