Հասարակական

Սեւանի պետական քոլեջը կդառնա առաջադեմ տեխնոլոգիական ուսուցման կենտրոն արեւային համակարգերի ոլորտում

2 րոպեի ընթերցում

Սեւանի պետական քոլեջը կդառնա առաջադեմ տեխնոլոգիական ուսուցման կենտրոն արեւային համակարգերի ոլորտում

ԳԱՎԱՌ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության Սեւան և Ֆրանսիայի Հանրապետության Գրենոբլ քույր քաղաքաների միջեւ գործող ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Սեւանում իրականացվել է «ԱՐԵՎ» տեխնոլոգիական ուսուցման ծրագիրը, որի նպատակն է՝ հիմնել տեխնոլոգիական ուսուցման կենտրոն էլեկտրատեխնիկայի եւ էներգետիկայի ոլորտներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայքնապետարանի աշխատակազմից, ծրագրի շրջանակներում անցկացվել են 5-շաբաթյա տեխնոլոգիական դասընթացներ, որոնք իրականացվել են ֆրանսիական չափորոշիչներին համապատասխան՝ ապահովելով մրցունակությունն ու նորարարությունը էներգետիկ շուկայում։

Ապրիլի 28-ին Սեւանի բազմագործառութային պետական քոլեջում տեղի է ունեցել դասընթացի փակման արարողությունը՝ հայ եւ ֆրանսիացի գործընկերների մասնակցությամբ։ Արարողության ընթացքում դասընթացի 12 մասնակիցների տրվել են վկայականներ, ապա ձեռնակրությունների եւ մասնակիցների միջեւ կնքվել են գործառնական պրակտիկայի պայմանագրեր։

Իրականացված ծրագրի վերաբերյալ ողջույնի խոսքով հանդես է եկել Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ով շնորհավորել է Սևան համայնքին եւ վերապատրաստված մասնագետներին, շնորհակալություն հայտնել Գրենոբլի քաղաքապետարանին եւ հովանավորներին նման նախաձեռնություն ցուցաբերելու համար։ Մարզպետի տեղակալը հույս է հայտնել, որ նման նախաձեռնությունները նպաստում են սոցիալ-տնտեսական բազմապիսի խնդիրների կարգավորմանը եւ ավելի են ընդլայնում երկու կողմերի միջեւ ձեւավորված բարեկամությունը։

«ԱՐԵՎ» տեխնոլոգիական ուսուցման ծրագիրն իրականացվել է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի եւ Օվեր-Ռոն-Ալպ հայկական ֆեդերացիայի համագործակցությամբ։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում