Հասարակական

Պատմության հետագծով

3 րոպեի ընթերցում

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 239 թ. ծնվել է Գրիգոր Լուսավորիչը` հայ եկեղեցական-քաղաքական գործիչ, Հայոց եպիսկոպոսապետ 302 թվականից (մ. 326):

-1818 թ. ծնվել է Ալեքսանդր Երկրորդը՝ ռուս կայսր (մ. 1881):

-1907 թ. ծնվել է Ֆրեդ Ցինեմանը՝ ամերիկյան ռեժիսոր (մ. 1997):

-1957 թ. ծնվել է Դանիել Դեյ-Լուիսը՝ անգլիացի դերասան, Օսկարի եռակի դափնեկիր:

-1970 թ. ծնվել է Անդրե Աղասին՝ հայ, ասորի եւ ֆրանս. ծագումով ամերիկացի թենիսիստ:

-1970 թ. ծնվել է Ումա Թուրմանը՝ ամերիկացի դերասանուհի:

-1980 թ. ծնվել է Մագդալենա Տուլը՝ լեհ երգչուհի-երգահան:

-1974 թ. ծնվել է Անգգուն՝ ինդոնեզական ծագումով ֆրանսիացի երգչուհի-երգահան:

-1771 թ. մահացել է Վարֆոլոմեյ Ռաստրելլին՝ ռուս ճարտարապետ:

-1980 թ. մահացել է Ալֆրեդ Հիչքոքը՝ անգլոամերիկացի ռեժիսոր (ծնվ. 1899):

-Նշվում է Պարի համաշխարհային օրը:

Հետաքրքիր է իմանալ

Սիրիուս (լատ.՝ Sirius)ˌ ինչպես նաեւ α-Մեծ շան (լատ.՝ Canis Majoris), գիշերային երկնքի ամենապայծառ աստղը։ Թեեւ նրա լուսատվությունը 25 անգամ գերազանցում է Արեւի լուսատվությանը, այնուամենայնիվ, աստղերի աշխարհում ռեկորդ չի համարվում։ Սիրիուսի բարձր տեսանելի պայծառությունը պայմանավորված է նրա հարաբերական մոտիկությամբ։ Սիրիուսը կարելի է տեսնել Երկրի ցանկացած շրջանից, բացառությամբ ծայր հյուսիսային շրջաններից։ Սիրիուսն Արեգակնային համակարգից հեռու է 8.6 լուսային տարի եւ համարվում է մեզ ամենամոտ աստղերից մեկը։

Շատ հինավուրց մշակույթներ Սիրիուսին հատուկ նշանակություն են տվել։ Նեղոս գետի հովտի բնակիչները երկրպագում էին նրան դեռեւս վաղ թագավորության ժամանակ, ինչպես երկրպագում էին Սոպդեթ (հունարեն՝ Sothis, Σῶθις) աստվածուհուն՝ Իսիդայի երկնային մարմնավորմանը։ Սիրիուսը հաճախ պատկերում էին Իսիդայի տեսքով՝ կանգնած երկնային նավակի վրա, հնգաթեւ աստղը գլխավերեւում, գլուխը՝ դեպի աջ կողմում կանգնած Օսիրիսը:

Շումերա-աքքադական աստղագիտության մեջ աստղն անվանում էին Նետ եւ կապում էին Նինուրտա աստծո հետ։ Թիգլաթպալասար 1-ինի (մ. թ. ա. 11-րդ դար) հուշաքարի գրառման մեջ ասվում է. «Սառը օրերին, սառնամանիքին, սառույցին, Նետ աստղի հայտնվելու օրերին, որը բոսորագույն է, ինչպես պղինձը»։

Հունական դիցաբանության համաձայն՝ Սիրիուս աստղը դարձավ Օրիոնի կամ Իկարիուսի շունը։ Իլիականում (22-րդ 30) Հոմերոսն այն անվանում է «Օրիոնի շուն»։ Հույները նույնպես Սիրիուսն ասոցացնում էին ամռան տապի հետ. աստղի անունը ծագում է «տաք օր» բառից։ Ըստ մ. թ. ա. 3-րդ դարի հույն բանաստեղծ Արատուսի՝ աստղն այդպես է կոչվում այն պատճառով, որ փայլում է «կուրացնող պայծառ փայլով»։

Ա. Հ.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում