ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը ՀՆԱ-ի 8,8 տոկոսով անկում Է կանխատեսում. «Վեդոմոստի»
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականին Ռուսաստանի ՀՆԱ-ի անկումը պատժամիջոցների ֆոնին կարող Է հասնել 8,8 տոկոսի. այս գնահատականները բովանդակում Է ՌԴ սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսման սցենարային պայմանների նախագիծը, որի հետ ծանոթացել Է «Վեդոմոստի» հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես գրում Է թերթը, փաստաթուղթն ապրիլի 26-ին քննարկվել Է պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանի տնտեսության կայունացման բարձրացման կառավարական հանձնաժողովի նախագահության անդամների կողմից: Այդ մասին հրատարակությանը հայտնել Է կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը եւ հաստատել դաշնային պաշտոնյան:
«Փաստաթղթի համաձայն, ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունն իր նախնական գնահատումներով պատժամիջոցների ֆոնին 2022 թվականին կանխատեսում Է Ռուսաստանի ՀՆԱ-ի անկում 8,8 տոկոսով եւ դրական դինամիկայով ելքի (1,3 տոկոս) Է սպասում արդեն հաջորդ տարի: 2024-2025 թվականներին նախարարությունը կանխատեսում Է տնտեսության աճ՝ համապատասխանաբար 4,6 տոկոսով եւ 2,8 տոկոսով»,-գրում Է թերթը: Հրատարարության տվյալներով՝ «պահպանողական սցենարով ճգնաժամի մասշտաբների կանխատեսումն ավելի խորն Է երեւում. Ռուսաստանի ՀՆԱ-ի նվազումը 2022 թվականին՝ 12,4 տոկոսով եւ 1,1 տոկոսով՝ 2023 թվականին», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: