ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի ՌԴ նախագահի հետ
1 րոպեի ընթերցում
![ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի ՌԴ նախագահի հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/04/1081349.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, ապրիլի 26-ին Մոսկվա կժամանի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Գազետա» կայքին, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցելու համար կժամանի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
«Նրան նաև կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը», - ասել է Պեսկովը: