Թալիբները արգելափակել են TikTok-ը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանը վերահսկող «Թալիբան» շարժման նախարարների կաբինետը որոշում Է ընդունել արգելափակել TikTok սոցիալական ցանցը որպես «բարոյազուրկ հավելված»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 21-ին հայտնել Է շարժման պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ինամուլլա Սամանղանին:
«Նախարարների կաբինետի որոշմամբ՝ կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պարտավոր Է արգելափակել PUBG խաղերը եւ TikTok անվանումով հավելվածը, որոնք մոլորության մեջ են գցում աճող սերնդին»,-Սամանղանին հաղորդել Է Twitter-ում:
Թալիբների նախարարների կաբինետը նաեւ հանձնարարել Է նախարարությանը՝ թույլ չտալ այնպիսի նյութերի ու ծրագրերի հրապարակում, որոնք չունեն բարոյախոսական բովանդակություն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: