Հասարակական

Նուբարաշենի 13-րդ փողոցը կանվանակոչվի «Նոր Զմյուռնիա» անվամբ

1 րոպեի ընթերցում

Նուբարաշենի 13-րդ փողոցը կանվանակոչվի «Նոր Զմյուռնիա» անվամբ

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշենի 13-րդ փողոցը կանվանակոչվի «Նոր Զմյուռնիա» անվամբ՝ «Նոր Զմյուռնիայի փողոց»։

«Փողոցն անվանակոչելու մասին միջնորդությունը ներկայացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի կողմից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը:

Նուբարաշենի կառուցումը կապված է հայ ազգային բարերար Պողոս Նուբար փաշայի անվան ու գործունեության հետ: Նրա հայրը՝ Եգիպտոսի առաջին վարչապետ Նուբար փաշան, ծնվել և կրթություն է ստացել Զմյուռնիայում: Նուբարյանները սերել են 18-րդ դարավերջին Լեռնային Ղարաբաղից Զմյուռնիա գաղթած վաճառական Մկրտիչ Նուբարի ճյուղից և բավական ճանաչված էին Զմյուռնիայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում