Հասարակական

Երևանի սանմաքրման աշխատանքները գոհացուցիչ չեն. Քաղաքապետարանը ավելացնում է աշխատակիցների թիվը

1 րոպեի ընթերցում

Երևանի սանմաքրման աշխատանքները գոհացուցիչ չեն. Քաղաքապետարանը ավելացնում է աշխատակիցների թիվը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը շարունակում է երևանցիներից դժգոհություններ ստանալ մայրաքաղաքի սանմաքրման աշխատանքների հետ կապված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ նախատեսում է սանիտարական մաքրումն ապահովող աշխատակիցների թիվն ավելացնել:

«2019թ. օգոստոսի վերջից Երևանում աղբահանության և սանիտարական մաքրման ողջ պատասխանատվությունը դրվեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի վրա: Եթե տեխնիկապես համայնքն այսօր լուծել է աղբահանության հարցը, ապա սանիտարական մաքրման մասով քաղաքացիներից դեռևս դժգոհություններ կան. վիճակը գոհացուցիչ չէ: Խնդրին հնարավորինս լուծում տալու նպատակով Երևանի 12 վարչական շրջանների սանիտարական մաքրումն ապահովող շուրջ 300 աշխատակիցների թիվը կավելանա ևս 200-ով: Հավաքագրման գործընթացը սկսված է»,-ասված է հաղորդագրությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում