Հասարակական

Ֆլայ Արնան նշում է իր առաջին օդանավի անձնակազմի ուսուցման ավարտը

1 րոպեի ընթերցում

Ֆլայ Արնան նշում է իր առաջին օդանավի անձնակազմի ուսուցման ավարտը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը՝ ԱՆԻՖ-ի և Էյր Արաբիա ընկերության հետ համատեղ ձեռնարկությունը, ապրիլի 15-ին հայտարարել է իր առաջին օդանավի անձնակազմի ուսուցման ավարտի մասին։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԱՆԻՖ-ից, Օդանավի անձնակազմի առաջին խումբը հաջողությամբ ավարտել է տեխնիկական և հաճախորդների սպասարկման ուսուցումը: Ներկայացվել է նաև անձնակազմի համազգեստը։

Այս փուլին նախորդել էր աշխատակազմի համալրման արշավը, որը մեկնարկել էր անցյալ հունվարին՝ Հայաստանում: Առաջին խումբը բաղկացած է օդանավի անձնակազմի 20 անդամներից, որոնք ավարտել են նախապատրաստական և գործնական ընդգրկուն դասընթացն, անցել են վերապատրաստում:

Առաջին անձնակազմն արդեն պատրաստ է աշխատանքի, անձնակազմի ևս երկու խումբ ներկայումս ուսուցման փուլում է: Ավելի վաղ Ֆլայ Արնան ներկայացրել էր նաև առաջին ինքնաթիռը, որի ներկման աշխատանքներն ավարտին են հասցվել այս շաբաթվա սկզբին:

Ֆլայ Արնան ներկայումս անցնում է օդանավի շահագործման վկայական ստանալու գործընթացով։ Թռիչքների մեկնարկի ամսաթվի և ուղղությունների մասին լրացուցիչ մանրամասները կներկայացվեն ըստ ժամանակացույցի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում