ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մելպասը նախազգուշացրել Է ամենաաղքատ երկրներում կենսապայմանների վատթարացման մասին՝ պարենի գների աճի լույսով եւ առաջարկել Է դուրս գրել դրանց պարտքը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին նա հայտարարել Է ապրիլի 14-ին գերմանական Wirtschaftswoche հանդեսում հրապարակված հարցազրույցում:
«Բարձր գնաճն ամենաաղքատ պետությունների համար տնտեսական եւ սոցիալական աղետ Է»,- ասել Է Մելպասը: Նա նշել Է, որ որքան աղքատ Է երկիրը, այնքան նրա համար ավելի բարդ Է դիմակայել գների աճին եւ դրա հետեւանքներին: Ուկրաինայի պատերազմը պետք Է այժմ վերաիմաստավորման բերի հարուստ երկրներում: Մենք պետք Է ազատենք աղքատ պետություններին իրենց կեղեքող պարտքերից»,- շարունակել Է Համաշխարհային բանկի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: