Հասարակական

Պատմության հետագծով

2 րոպեի ընթերցում

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1961 թ. ապրիլի 12-ին Յուրի Գագարինը կատարում է աշխարհում առաջին թռիչքը տիեզերք:

-1866 թ. ապրիլի 12-ին ծնվել է Վրթանես Փափազյանը՝ գրող եւ հրապարակախոս:

-1913 թ. ապրիլի 12-ին ծնվել է Նար Հովհաննիսյանը՝ հայ երգիչ:

-1933 թ. ապրիլի 12-ին ծնվել է Մոնսերատ Կաբալյեն՝ իսպանացի երգչուհի, 20-րդ դարի նշանավոր սոպրանո երգչուհիներից մեկը:

-1938 թ. ապրիլի 12-ին մահացել է Ֆեոդոր Շալյապինը՝ ռուս երգիչ (ծնվ.՝ 2013 թ.):

-1945 թ. ապրիլի 12-ին մահացել է Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը՝ ԱՄՆ-ի 32-րդ նախագահը: Միակ նախագահն է ԱՄՆ-ի պատմության մեջ, որ ընտրվել է 2 անգամից ավելի (4 անգամ անընդմեջ):

Հետաքրքիր է իմանալ

Օդապարիկ (կամ աերոստատ)՝ օդից թեթեւ թռչող ապարատ, որը թռիչքի համար օգտագործում է շրջապատող օդի խտությունից քիչ խտություն ունեցող (ըստ Արքիմեդի օրենքի) գազի կամ տաքացրած օդի թաղանթի ամբարձչի ուժը։

Մեր օրերում օդապարիկները զվարճության եւ սպորտի բնագավառների մաս են։ Հատուկ օդապարիկ-զոնդերը գիտնականներն օգտագործում են եղանակի, մթնոլորտի վերին շերտում ընթացող շարժընթացների մասին տեղեկություններ ստանալու, գիտափորձեր կատարելու համար։ Օդագնացության գիտական հիմունքների սկզբնավորման եւ օդ բարձրանալու առաջին փորձերը կատարվել են 18-րդ դարում։ Առաջին անգամ մարդիկ օդապարիկին ծանոթացան 1783 թ., երբ ֆրանսիացի Ժոզեֆ եւ Էտիեն Մոնգոլֆիե եղբայրներն իրենց կառուցած օդապարիկով, որը լցված էր տաք օդով՝ ծխով, օդ բարձրացան եւ բարեհաջող վայրէջք կատարեցին։ Նույն թվականին Փարիզում Պիլատր դե Ռոզիեն եւ դ’Առլանդը 25 րոպե տեւողությամբ թռիչք կատարեցին։ Այնուհետեւ օդապարիկով սկսեցին թռչել շատերը. սկսվեց օդագնացության դարաշրջանը։ Օդապարիկով կատարվող առաջին թռիչքները զվարճության համար էին, այնուհետեւ դրանք սկսեցին կիրառվել նաեւ գիտական նպատակներով։

Ա. Հ.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում