Հասարակական

ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահը շեշտել է Ֆրանսիայի շահագրգռությունը ձևաչափի պահպանման հարցում

1 րոպեի ընթերցում

ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահը շեշտել է Ֆրանսիայի շահագրգռությունը ձևաչափի պահպանման հարցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 11-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԽ գրասենյակից, ողջունելով համանախագահի այցը Երևան` ԱԽ քարտուղարն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը: Այս համատեքստում համանախագահ Ռոքֆոյն ևս շեշտել է Ֆրանսիայի շահագրգռվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի պահպանման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:

Զրուցակիցները հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել ինչպես տարածաշրջանային հարցերի, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող անվտանգային հիմնախնդիրների վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում