ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային կինոակադեմիայում ամփոփվել են «Անահիտ» մրցանակաբաշխությանը ներկայացված աշխատանքների քվեարկության արդյունքները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակադեմիան ներկայացրել է «Անահիտ» մրցանակի հավակնորդ ֆիլմերի ցանկն՝ ըստ անվանակարգերի.
«Լավագույն խաղարկային ֆիլմ»
«Դրախտի դարպասը»
«Երբ որ քամին հանդարտվի»
«Չնչիկ»
«Լավագույն ռեժիսորական աշխատանք»
«Չնչիկ» - Արամ Շահբազյան
«Երբ որ քամին հանդարտվի» - Նորա Մարտիրոսյան
«Դրախտի դարպասը» - Ջիվան Ավետիսյան
«Լավագույն օպերատորական աշխատանք»
«Անհայտ բաժանորդ» - Սուրեն Թադեվոսյան
«Լույսի կաթիլներ» – Արտո Խաչատուրյան
«Չնչիկ»- Հայկ Կիրակոսյան
«Լավագույն սցենար»
«Երբ որ քամին հանդարտվի» - Նորա Մարտիրոսյան
«Դրախտի դարպասը» - Արտավազդ Եղիազարյան, Մկո Մալխասյան
«Չնչիկ» - Մարիամ Ասրյան, Արամ Շահբազյան, Հարություն Կբեյան, Արա Մնացականյան
«Տղամարդու լավագույն դերակատարում»
«Դրախտի դարպասը» - Ռիխարդ Զամմել
«Երբ որ քամին հանդարտվի» - Դավիթ Հակոբյան
«Անհայտ բաժանորդ» - Բաբկեն Չոբանյան
«Կնոջ լավագույն դերակատարում»
«Երբ որ քամին հանդարտվի» - Նարինե Գրիգորյան
«Դրախտի դարպասը» - Տատյանա Սպիվակովա
«Չնչիկ» - Լիլի Էլբակյան
«Լավագույն նկարչական ձևավորում»
«Դրախտի դարպասը»- Սեվակն Բաղդասարյան, Յուրգիտա Գերդվիլայտե
«Չնչիկ»- Արմեն Ղազարյան
«Սողոմոնի երգերը» - Ավետ Տոնոյանց
«Ֆիլմի լավագույն երաժշտություն»
«Դրախտի դարպասը» - Միշել Ջոսիա
«Չնչիկ» - Դավիթ Դավթյան, Դավիթ Բաբայան
«Սողոմոնի երգերը» - Անդրանիկ Բերբերյան
«Լավագույն հնչյունային ձևավորում»
«Դրախտի դարպասը» - Էդգար Հակոբյան, Մարիուս Բլազիս
«Չնչիկ» - Ռանկո Պաուկովիչ
«Սողոմոնի երգերը» - Տիգրան Կուզիկյան
«Լավագույն վավերագրական ֆիլմ»
«Կանանց գյուղը» - Թամարա Ստեփանյան, Ստեֆան Ժուրդայն
«Դիմակայություն» - Արման Երիցյան
«Ես գիտեմ մարդուն. Հենրիկ Մալյան»- Հրաչյա Զաքարյան, Լիլիթ Մարտիրոսյան
«Լավագույն կարճամետրաժ ֆիլմ»
«Երեք օր» - Դավիթ Ներկարարյան, Անի Որսկանյան
«Ժամանում» - Րաֆֆի Մովսիսյան, Վարդան Հակոբյան
«Նոր տարվա գոճի» - Ալեքսանդր Բաղդասարյան, Կարինե Սիմոնյան
«Լավագույն անիմացիոն ֆիլմ»
«Կաֆկայի երազը» - Դավիթ Բաբայան
«Օլիմպիկոս» - Դավիթ Սահակյանց և Հայկ Սահակյանց
«Անահիտ» 3-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2022 թվականի ապրիլի 16-ին: