Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գյումրիում շենքերի վրա թմրանյութերի վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների հասցեների գրություններ են հայտնվել. դատախազությունը նյութեր է նախապատրաստում

Գյումրիում շենքերի վրա թմրանյութերի վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների 
հասցեների գրություններ են հայտնվել. դատախազությունը նյութեր է 
նախապատրաստում

ԳՅՈՒՄՐԻ, 6  ԱՊՐԻԼԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գյումրիում շենքերի վրա «Տելեգրամ» ալիքների հասցեների գրությունների հայտնվելու փաստով Շիրակի մարզի դատախազությունը նյութեր է նախապատրաստում:

«Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է, որ  վերջին շրջանում կասկածելի տելեգրամյան ալիքների հղումներով գրություններ են հայտնվում Գյումրիի տարբեր շինությունների վրա. իրավապահ մարմիններն ունեն հաստատված տվյալներ, որ դրանք թմրանյութերի օնլայն վաճառք իրականացնող տելեգրամյան ալիքների հասցեներ են։ Խնդրով սկսել է զբաղվել Շիրակի մարզի դատախազությունը։

«Կատարվել  են դեպքի վայրերի զննություններ: Ձեռնարկվում են օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ գրող անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու, ինչպես նաև ենթադրաբար այդ կայքերի իսկությունը, հասանելիությունը պարզելու ուղղությամբ»,- նշեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ նման գրառումների մասին ահազանգ այս պահին միայն Գյումրիից են ստացել:

Պատասխանատուն նաև հայտնեց, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ արդյունքներ արդեն ունեն. հայտնաբերվել են անձինք, ովքեր այդ ալիքներով ձեռք են բերել թմրամիջոցներ, կան մեղադրյալներ, դատարան ուղարկված գործեր: Այս պահին այդ գործերով անցնող անչափահասներ, բարեբախտաբար, չկան:

Արմենուհի Մխոյան

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]