Հասարակական

Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է հոսել 23 միլիոն 503 հազար խորանարդ մետր ջուր

1 րոպեի ընթերցում

Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է հոսել 23 միլիոն 503 հազար խորանարդ մետր ջուր

ԳԱՎԱՌ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2022 թվականի ապրիլի 4-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 46 սանտիմետր բարձրության վրա։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, այն 18 սանտիմետրով շարունակում է զիջել նախորդ տարվա նույն օրվա նիշին, սակայն 8 սանտիմետրով ավելացել է այս տարվա փետրվարի սկզին գրանցված նիշի համեմատ։

Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա հունվարից մինչեւ ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է տեղափոխվել 23 միլիոն 503 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի ավելացում։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում